Նախկին Արմեն Սարգսյանը նոր, թարմ դուխովների հետ ի՞նչ պայմանավորվածության էր եկել․ Աննա Մկրտչյան

Կառավարություն-Ազգային ժողով այսօրվա՝ փետրվարի 9-ի, հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հարց հնչեցրեց՝ խոսելով Արմեն Սարգսյանի՝ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։

«Մեր պետության հասարակական-քաղաքական կյանքում լինում են որոշակի իրադարձություններ, որոնք մեզնից թաքուն չեն կարողանում պահել, բայց ամեն կերպ դրանց քննարկման և տրամաբանության պատճառահետևանքային կապի ուղեծիրն ուզում են շեղել դրանց հետևանքները չհասկանալու, պատճառները չհասկանալու տալ, մյուս կողմից դրանք մոռացության մատնել։

ԱՅդպիսի մի դեպք, դրվագ, իրադարձություն կարելի է համարել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը։ Մարդ, ով ՀՀ հեղաշրջման իրականացման օժանդակողը դարձավ, ընդունեց, ողջունեց, տարատեսակ այլ բառեր կարող եմ դրա հետ կապված ասել, այդ անձնավորությունն իշխանազավթումից հետո նաև բոլոր տեսակների փաստաթղթաշրջնառությունները հավաքող, դրանք ստորագրող և թղթապանակի վերածող անձ դարձավ․ միայն մեկ փաստի ուժով, որ դրանք ներկայացնում ու իր խորին համոզմամբ իշխանազավթների ցանկությունն են արտահայտում։ Ու մի գեղեցիկ օր այդ անձնավորությունը որոշեց, որ պիտի գնա ու պիտի գնա հետևայլ տեքստով, որ մենք կործանվում ենք ու պտի գնալն արեց 3-րդ պետությունից։ Ըստ էության լինելով իշխանազավթների կամակատար, այնուամենայնիվ ինքը փախավ այդ նույն իշխանազավթներից՝ հասկանալիորեն մեծ վնաս պատճառելով մեր Հանրապետության վարկին։

Այս պայմաններում նաև չեմ կարողանում հասկանալ, թե ինչու ենք զարմանում, որ այլ պետությունների ղեկավարներն իրենց թույլ են տալիս և համարձակվում են պիտանելիության և պետքականության մասին խոսել։

Ուզում եմ հասկանալ, թե նախկին Արմեն Սարգսյանը նոր, թարմ դուխովների հետ ի՞նչ պայմանավորվածության էր եկել։ Վերջը ո՞վ էր ում շանտաժի ենթարկում, ինչպե՞ս էդ մարդը մնաց, ինչպե՞ս էդ մարդը գնաց։ Արդյո՞ք ինքը միայն նավթագազամուղերը պաշտպանելու համար էր, թե այլ պայմանավորվածություններ կան։ Ի վերջո՝ ձեզնից ո՞վ ում գցեց»,-ասաց Աննա Մկրտչյանը։

Հարցից հետո ԱԺ-ում խոսակցություններ սկսվեցին։

Կառավարության կազմից նրա հարցին որևէ մեկը չպատասխանեց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել