Ընդդիմության ներկայացրած օրինագիծը միաձայն ընդունվեց

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերը միաձայն ընդունվեցին։

Ազգային ժողովի 84 պատգամավոր կողմ քվեարկեց, որից հետո ծափահարեցին։

Նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց․ «Այո, ինչու՞ ոչ»,-և միացավ ծափահարություններին։

Նշենք, որ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության դրոշը նախադպրոցական, հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական, մարզական եւ մշակութային կազմակերպությունների, պետության եւ համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա մշտապես բարձրացնելու պահանջ ամրագրել, նոր խմբագրությամբ շարադրել դրոշի բարձրացման եւ իջեցման վերաբերյալ դրույթները:

Հաշվի առնելով օրենքն ընդունելու դեպքում ՀՀ դրոշներ ձեռք բերելու անհրաժեշտությունը` օրենքի ուժի մեջ մտնելու համար սահմանվել է եռամսյա ժամկետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել