Մինչև հիմա նստած` Աշոտյանի ելույթներից բառեր են գտնում, «գուգլում», IQ-ները բարձրացնում․ Ալեքսանյանը՝ Մամիջանյանին

Ազգային ժողովում այսօր՝ փետրվարի 9-ին մտքերի փոխանակման ժամանակ «Քաղաքացիական պայմնագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումներին և ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի մեկնաբանությանը, նշելով, որ թիրախավորվել են ՔՊ կին պատգամավորները։

«Երեկ, երբ այս ամբիոնից ՔՊ կին պատգամավորները՝ Ջուլհակյանը, Դավոյանը, Պալյանը պարոն Մամիջանյանին քաղաքական տեքստով փորձում էին բացատրել, որ հարգելի գործընկեր քո քվերակությունը մեզ համար աընդունելի է, չանցնելով՝ ոչ մի բարեկրթության սահման, ոչ մի էթիկայի սահման։ Դրան ի պատասխան՝ Մամիջանյանի կուսակցության փոխնախագահը, նույն ինքը հայոց բանակի ժամանակի ողնաշարը և ամենապայծառ գլուխը՝ փոխգնդապետ Արմեն Աշոտյանը, ով առանց ծառայելու ստացել էր փոխգնդապետի կոչում, մեր կին պատգամավորներից ոմանց անվանել էր՝ մտավոր պիգմեյ, ոմանց՝ ամազոնուհի։

Ես չէի անդրադառնա դրան, եթե այդ բառերը հավանության արժանացած չլինեին պատգամավոր Հայկ Մամիջանյանի կողմից, ով, որպես մեկնաբանություն գրել էր՝ եթե ձեր ելույթները կարդալով միջի անծանոթ բառերը «գուգլեին» IQ-ները կբարձրանար։ Ես հիմա հասկանում եմ ինչի ա Հանրապետական կուսակցությունն այս օրին՝ մինչև հիմա նստած` Աշոտյանի ելույթներից բառեր են գտնում, «գուգլում», IQ-ները բարձրացնում, դրա համար էլ այդ IQ-ները չի բարձրանում»,-ասաց նա։

Ալեքսանյանը հորդորեց, որ իրենց խմբակցության կին պատգամավորների հասցեին կոռեկտ արտահայտվեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել