ՀՖՖ-ն պետք է 84 միլիոն դրամ վճարի Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերությանը

«Ռուբեն Հայրապետյանին մեղսագրվում էր 562 միլիոն դրամի չարաշահումների կազմակերպում։ Երբ գործը Քննչական կոմիտեում էր 3 անձի ևս մեղադրանք առաջադրվեց 462 միլոն դրամ չարաշահումների համար։ Մինչ օրս այս մեղադրանքը պահպանվում է երեք անձի նկատմամբ»,-այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը։

Նրա խոսքով՝ իրեք բազմիցս հրապարակային ասել են, որ իրավապահ համակարգը գնում է մի տեղ, որտեղից դուրս է գալու պարտված։

«Որովհետև մենք գիտեինք, որ այդ աշխատանքները ոչ թե կատարվել են չարաշահումներով այլ կատարվել են ավել։ 2 տարի առաջ սկսված փորձաքննության արդյունքները մեզ են ներկայացվել։ Հաստատվում է, որ այս 2 տարվա գործողությունները, որոնք իրականացվել են Ռուբեն Հայրապետյանի և ևս 3 անձի նկատմամբ՝ քարուքանդ են եղել։ Փորձագետները սևով սպիտակի վրա արձանագրել են՝ այս պահի դրությամբ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան Ռուբեն Հայրապետյանին պատկանող կազմակերպությանը պետք է վճարի 84 միլիոն դրամ։ Հանձնաժողովը ստուգել է հանրապետության տարածքում կառուցված մարզադահլիճները, մարզադաշտերը, որոնք բացառապես ֆուտբոլին են վերաբերվում։ ՔԿ-ն փաստել է այս ապացույցում, որ այս քրեական գործը, երբ որ հարուցվել է ոստիկանության կողմից եզել է փուչիկ մեղադրանք, ինչի մասին մենք ասում էինք»,-ասաց փաստաբանը։

Պաշտպանի խոսքով՝ այս ճակատագրին են արժանանալու բոլոր այն քրեական գործերը, որոնք ոստիկանությունը հարուցել է Ռուբեն Հայրապետյանի և իր հարազատների նկատմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել