ՍԴ-ն սկսելով գործի քննությունը՝ զարմանալիորեն որոշեց այն հետաձգել․ Արամ Վարդևանյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի գործընկերներ, կհիշեք Սահմանադրական դատարան էինք դիմել Բարձրագույն դատական խորհրդի իրավաբան գիտնականների տարիքային ցենզի սահմանադրականության հարցով: Խնդիրը ուղղակի վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարման անհնարինությանը: Սահմանադրական դատարանը սկսելով գործի քննությունը (սահմանադրականության խնդիրը ակնհայտ է) զարմանալիորեն որոշեց այն հետաձգել մինչև 2022 թվականի ապրիլի 19-ը: Որպես հիմնավորում նշվել է «լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտություն»: Մեկ այլ դեպքում ԱԺ նախագահի ընտրությունների մասով հետաձգվել էր, քանի որ պատասխանողը պետք է բանավոր նիստին պատրաստվեր:

Ամփոփելով` ապրիլ ամսին ՍԴ-ում երկու գործ, երկու պաշտոնյաների պաշտոնավարման սահմանադրականության բացակայության մասին:

Հ.Գ. Չափազանց բարդ է այս իրավական ամենաթողության նոր օպերացիայի ու դատական իշխանության նկատմամբ տեռորի պայմաններում, լինել ինքնամեկուսացած»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել