Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը միաձայն ընդունվեց

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որով պատգամավորն առաջարկում էր զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհետ կորած ճանաչվելու դեպքում, եթե բացակայում են զինծառայողի ծնողը, ամուսինը և զավակները, հատուցման շահառու հանդիսանան քույրը, եղբայրը, տատը կամ պապը:

Այն ընդունվել է 92 կողմ ձայներով, դեմ ոչ ոք չի քվեարկել։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը նշել էր․ «Օրենքով նախատեսվում է, որ զոհված կամ անհետ կորած ճանաչված զինծառայողների մասով շահառու են հանդիսանում՝ զինծառայողի ամուսինը, զավակները և ծնողները: Ինձ հայտնի են դարձել 16 դեպք, որ ունենք զոհված և անհետ կորած ճանաչված զինծառայողներ, ովքեր 18 տարեկան են եղել կամ ամուսնացած չեն եղել, չեն ունեցել զավակներ և երկկողմանի ծնողազուրկ են եղել և նրանց մասով որևէ մեկը փոխհատուցուն չի ստացել: Անհրաժեշտություն եմ տեսել կատարել փոփոխություն, որ նրանց համար փոխհատուցում ստանան նրանց հարազատ քույրերը և եղբայրները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել