Սխրանքներ գործած դատավորին ասում են՝ թմբուկ զարկող․ Վահագն Ալեքսանյան

«Ուզում եմ խոսել մեր ընդդիմության կողմից գեներացվող դիսկուրսի մասին, հատկապես դատավորների և արդարադատության համակարգի շուրջ։ Մեր ընդդիմությունն ասում է՝ կան դատավորներ, որոնք տականք են, ինչպես բնութագրում է Գեղամ Նազարյանը և կան դատավորներ, որ անկախ, փառահեղ ու պանծալի կերպարներ են»,-այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամանակ ասաց Վահագն Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմության տրամաբանությամբ՝ այն դատավորն, ով կալանքի որոշում է տվել նրանց գործընկերներից մեկին՝ տականք է, մյուս դատավորն, ով կալանքի որոշում է տվել ինչ-որ մի գործով կոնկրետ վկայի, այդ դատավորը մի պանծալի մարդ է, ում համար պետք է գնալ ցույցեր անել, որ այդ գործը չքննվի։

«Պարոն Վարդևանյանը խոսում է կալանքի ոչ անհրաժեշտ ու ոչ պարտադիր լինելու մասին։ Հիմա մի դատավոր կալանքի որոշում է կայացրել, որը պետք է քննվի, դա դարձել է չգիտեմ ինչ երևույթ։ Էլ չեմ խոսում այն մասին, որ պատերազմի մասնակից, ջոկատի հրամանատար կամ հրամանատարի տեղակալ, սխրանքներ գործած մարդուն, դատավորին ասում են՝ թմբուկ զարկող։ Մարդիկ կան, որ իրենց գլուխն են թմբուկի տեղ օգտագործում»,-ասաց պատգամավորը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել