Սա ոչ այլ ինչ է, քան պարզապես ապօրինի դատական և իրավապահ համակարգի նվաճման գործընթացի օրինականացում․ Արծվիկ Մինասյան

Ազգային ժողովի այսօրվա՝ փետրվարի 9-ի նիստին, մտքերի փոխանակության ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ, իրենց գնահատմամբ, շատ վտագանավոր դրույթ է ավելացվել։

«Փոփոխվում է դատավորի և Բարձրագույն դատական խորհդրի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ նրանց լիազորությունները դադարեցնելու, իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և ԲԴԽ խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին որոշում կայացնելու համար անհրաժեշտ ձայների հարաբերակցությունը, այս պահին գործող օրենսդրությամբ պահանջվում է, որ ԲԴԽ-ն այս հարցերով առնվազն երկու երրորդ մասնակցությամբ քվորում պետք է ապահովի և նման որոշումները պետք է կայացվեն երկու երրորդով։ Այլ կերպ ասած՝ 10 անդամից առնվազն 7-ը, այսօրվա կարգավորումներով, պետք է կողմ քվեարկեն, որպեսզի դատավորների նկատմամբ իրականացվի այսպիսի գործողություն։ Հիմա առաջարկվում է փոփոխել այս հոդվածը, փոփոխել այս հարաբերակցությունը, թույլատրել, որպեսզի քվորում լինի 6-ի առկայության դեպքում և 5-ի կողմ քվեարկության արդյունքում այդպիսի որոշումները կայացվեն»,-ասաց պատգամավորը։

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ սա անթույլատրելի է, երբ առաջինից երկրոր ընթերցման ընթացքում նման սկզբունքային որոշման հարց է բերվում առանց լուրջ քննարկումների, առանց մասնագիտական քննարկումների, առանց իրավասու մարմինների քննարկումների, առանց փաստաբանական, իրավաբանական համայնքի քննարկումների։

«Ամենավտանգավորը նա է, որ այսօրվա ֆոնի վրա, երբ իրականցվում է դատավորի նկատմամաբ ապօրինի հետապնդում, երբ կալանավորումներն են սկսել, երբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու դատավորների նկատմամվ գործընթաց է սկսվել, այսպիսի գործողությունը ոչ այլ ինչ է, քան պարզապես օրինականացնել ապօրինի դատական և իրավապահ համակարգի նվաճման գործընթացը»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել