Դատական նիստն ընդմիջվեց․ սպասում են Ռոբերտ Քոչարյանին և փաստաբանին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացքող 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստն սկսվեց ընդմիջումից։

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրել է դատարանին, որ նախօրեին Կապան քաղաքում մասնակցել է մեկ այլ դատական նիստի, որի աշխատանքները ուշ են վերջացել։ Պաշտպանը չի կարողացել նույն օրը վերադառնալ Երևան, իսկ այսօր վերադառնալիս ծագել են տեխնիկական խնդիրներ, որոնց պատճառով նա հնարավորություն չունի նշանակված ժամին հասնել դատարան և խնդրում է նիստը հետաձգել։

Նիստը սկսելու պահին դեռևս դատարան չէր հասել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նիստն ընդմիջվեց, որպեսզի դատարանը պարզի՝ կարո՞ղ է այսօր Սահակյանը մասնակցել նիստին, թե՝ ոչ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել