Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանում դրվել են բռնապետության հիմքերը: Դատավոր Բախշիյանի կալանքը խիստ կանխատեսելի էր: Ակնկալել այլ որոշում իշխանության համար թմբուկ խփողից, միամտություն կլիներ: Քաղաքական պատվերը կատարված է:
Ժողովրդավարության անկումը տեղի է ունենում միջազգային կառույցների լուռ համաձայնությամբ:
Ժողովրդավարության անկումը տեղի է ունենում դատական համակարգի և իրավաբանական համայնքի հանդուրժողականության պայմաններում:
Ժողովրդավարության անկումը տեղի է ունենում հասարակության լայն շրջանակների լռության ներքո»:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց։