Բաքուն Երևանին է հանձնել 8 ռազմագերու․ РИА Новости

Բաքուն Երևանին է հանձնել ութ հայ զինծառայողների, որոնք ձերբակալվել էին 2021 թվականի նոյեմբերին՝ ադրբեջանա-հայկական սահմանին։ Այս մասին հայտնում է Риа Новости-ն՝ հղում անելով Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների պետական ​​հանձնաժողովին։

«Ղեկավարվելով հումանիզմի սկզբունքով՝ 2022 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստան է վերադարձրել հայազգի ութ զինծառայողի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշված անձանց ադրբեջանական կողմը ձերբակալել է 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ Հայաստանի հետ պետական ​​սահմանին, Քարվաճառի ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել