Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 19 098 նոր դեպք

Վրաստանի Առաջին ալիքը հայտնում է, որ երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 19 098 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամում ապաքինվել է 17 531 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 38 հիվանդ:

Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 52 362 թեստավորում, այստեղից 29 383-ը արագ, իսկ 22 979-ը «ՊՇՌ» թեստով:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 314 603 դեպք, որից 1 089 091 հիվանդ ապաքինվել է, 15 212-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 750 228 պատվաստում, օրական՝ 2 443։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել