Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում փետրվարի 6-ի ցերեկը, 7-9-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին սպասվում են տեղումներ: 

Հանրապետության տարածքում փետրվարի  6-ի ցերեկը, 7-9-ին, 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վրկ:

Փետրվարի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը  7-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել