Վազգեն Մանուկյանի գործով հերթական դատական նիստը տեղի կունենա փետրվարի 7-ին. Անի Գասպարյան

Վաղը՝ փետրվարի 7-ին, ժամը 14։30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում տեղի կունենա Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական նիստ։

Այս մասին հայտնում է վերջինիս խոսնակ Անի Գասպարյանը:

Վազգեն Մանուկյանը ներկա կգտնվի նիստին։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

Վազգեն Մանուկյանն իր դեմ հարուցված քրեական գործն ու առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է համարում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել