Փետրվարի 8-ին սպասվող ավագանու նիստին կնշանակվեն Երևանի քաղաքապետի երեք տեղակալները։
Իրավաբան.net-ը հայտնում է, որ որոշումների նախագծերում նշվում է հանրության արդեն ծանոթ գործող կամ նախկին երեք պաշտոնյայի անուն։ Նրանք են․
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը,
Արդարադատության նախարարի նախկինտեղակալ Սուրեն Գրիգորյանը,
Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։