Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ փետրվարի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ի ցերեկը սպասվում են տեղումներ: Փետրվարի 5-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։

Հանրապետության տարածքում`փետրվարի 5-ի ցերեկը առանձին շրջաններում, 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Փետրվարի 6-9-ին, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսային 2-5մ/վրկ:

Փետրվարի 5-ին, 08-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 5-6-ին գիշերը կնվազի 8-10, ցերեկը 4-6 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել