Մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի 4000-ից ավելի դեպք է գրանցվել․ ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 5-ին` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 4032 նոր դեպք, կատարվել է 8857 թեստավորում, առողջացել է 2132 քաղաքացի, արձանագրվել է 6 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 387490 դեպք, որոնցից 348356-ը՝ առողջացած:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8081 դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 2771845 թեստավորում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել