Brokers–ը Հայաստանում առաջին և միակ հարթակն է, որը մեկ հարկի տակ է համախմբել բեռնափոխադրող ընկերություններին և մաքսային բրոքերներին։
Գրանցվելով Brokers.am հարթակում՝ բեռնափոխադրողները կունենան նոր հաճախորդներ, շահավետ գործարքներ և մշտական բեռնվածություն։
Օգտվելով brokers.am հարթակից՝ արտահանողները և ներմուծողները կկարողանան ստանալ գնառաջարկներ անմիջապես բեռնափոխադրողներից, ծանոթանալ նրանց վարկանիշներին և ընտրություն կատարել։ Այս հարթակի շնորհիվ ոլորտում կձևավորվի առողջ մրցակցային դաշտ, բեռնափոխադրման խելամիտ գին, և, ամենակարևորը, հարթակից օգտվելն անվճար է։
«Մեր նպատակն է դարձնել բեռնափոխադրումն ու մաքսազերծումը համակարգված և արդյունավետ։ Ժամանակակից տեխնոլոգիաների և հարուստ գործիքակազմի շնորհիվ, հարթակը հնարավորություն է տալիս խուսափել ավանդական, ոչ արդյունավետ մեթոդներով բեռնափոխադրողներ և մաքսային բրոքերներ փնտրելու գործընթացից»,- հարթակի առավելություններն է ընդգծում «Բրոքերս» ընկերության հիմնադիր-տնօրեն Վահե Աճառյանը։
Ի՞նչ խնդիր է լուծում Brokers հարթակը։
Brokers հարթակը հաստատուն քայլերով փոխում է բեռնափոխադրման ոլորտը՝ դարձնելով առավել նորարար և համակարգված։
Հարթակի գործարկմամբ բեռնափոխադրման ոլորտում փոխվում են նաև սակագները. դրանք ոչ միայն նվազում են, այլև դառնում են առավել հասանելի։ Brokers-ը օգնում է ստեղծել առողջ մրցակցություն, ինչպես նաև նոր ու շահավետ հնարավորություններ բոլորի համար։
Ինչպե՞ս օգտվել brokers.am հարթակից
Եթե փնտրում եք բեռնափոխադրող ընկերություն, ապա մուտք գործեք brokers.am և ստեղծեք բեռնափոխադրման հարցում` նշելով փոխադրման ուղղությունը, բեռի բարձման ժամանակահատվածը, տրանսպորտային միջոցը, բեռի մասին տվյալներ և ձեր հարցմանը պատասխանելու վերջնաժամկետը։
Հարթակն աշխատում է այնպես, որ ձեր հարցումը ստանան միայն այն բեռնափոխադրողները, որոնք համապատասխանում են հարցման պահանջներին (սպասարկում են տվյալ ուղղությունը, ունեն տվյալ տրանսպորտային միջոցը և այլն)։
Բեռնափոխադրող ընկերությունները կնշեն իրենց գնառաջարկները, ինչպես նաև՝ բեռնափոխադրման ժամկետները։ Այնուհետև արտահանողները և ներմուծողները, ծանոթանալով բեռնափոխադրող ընկերության վարկանիշին և համադրելով տվյալները, կընտրեն բեռնափոխադրողին:
Այս նույն սկզբունքով հարթակի միջոցով կարող են իրենց ծառայություններն առաջարկել մաքսային բրոքերները, իսկ արտահանողներն ու ներմուծողները կարող են ընտրել մաքսային բրոքերներին։