Կորոնավիրուսից մեկ օրում 10 մահ է գրանցվել․ ԱՆ տվյալները

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 4-ին` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 4192 նոր դեպք, կատարվել է 8857 թեստավորում, առողջացել է 2510 քաղաքացի, արձանագրվել է 10 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 383458 դեպք, որոնցից 346224-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 27614 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8075 դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 2762988 թեստավորում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել