93 դատավոր ստորագրահավաք են իրականացրել. պահանջում են դատավորների արտահերթ ժողով հրավիրել

93 դատավոր ստորագրահավաք են իրականացրել՝ պահանջելով դատավորների արտահերթ ժողով հրավիրել։

Իրավաբան.net-ի հետ զրույցում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը նշեց, որ ինքը ևս ստորագրել է՝ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Լիլիթ Թադևոսյանին ուղղված նամակը։

Նշենք, որ նամակում ասվում է․ «Մտահոգված լինելով դատավորների նկատմամբ իրենց գործունեության հետ կապված իրականացվող հետապնդումներով, որոշակի հանրային հնչեղություն ունեցող գործերով կայացված որոշումների կապակցությամբ դատավորներին թիրախավորելու ձևավորված գործելաոճով, ինչի դրսևորում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի ընդունման պահից մինչ այս պահը փաստացի չկիրառված հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մաս) ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, իրական վտանգ զգալով դատական իշխանության և դատավորների անկախության համար, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասով՝ միջնորդում ենք հրատապ կազմակերպել դատավորների արտահերթ ընդհանուր ժողով, նշանակել ժողովի օրը և օրակարգում ընդգրկել հետևյալ հարցերը. դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրենց գործունեության կապակցությամբ ճնշումների բացառման վերաբերյալ դատավորների ընդհանուր ժողովի կողմից հայտարարություն հրապարակելը, դատավորների անկախության իրական երաշխավորման կապակցությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելը»:

Լուսանկարում՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Լիլիթ Թադևոսյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել