Իտալական մի շարք ընկերություններ պլանավորում են Հայաստանում տարբեր ոլորտներում արտադրություններ հիմնել. Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոր ավարտվեց հանդիպումս իտալական մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ՝

Agroittica – պլանավորում են Հայաստանում ներդնել 25մլն եվրո և կառուցել թառափի բուծարան և հիմնել սև ձկնկիթի խոշոր արտադրություն Արմավիրի մարզում։

Torri Solare – պլանավորում են Հայաստանում հիմնել արևային վահանակների արտադրություն:

Mea – պլանավորում են Հայաստանում ներդնել մոտ 30մլն եվրո և հիմնել խոշոր մսատու տավարաբուծական ֆերմա։ Այն ուղեկցվելու է բիոգազի, կենսահումուսի արտադրությամբ և ժամանակակից սպանդանոցով։

Cinausero Unika – պլանավորում են Հայաստանում հիմնել խոշոր խոզաբուծական ֆերմա։ Իտալիայի իրենց ֆերմայում, որտեղ աճեցնում են 15հզ գլուխ խոզ, աշխատում է 3 (երեք) հոգի»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել