Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը փետրվարի մեկին որոշում է ստորագրել, որով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցները պարգևատրվել են:
Մարզպետի որոշումը փակ է և տեսանելի չէ, թե ինչու են նրանք պարգևատրվել:
Նախկինում էլ մարզպետը նման որոշումներ է ստորագրել, այնտեղ նշվում էր, որ մարզպետարանի աշխատակիցները պարգևատրվում են աշխատանքային պարտականությունները որակյալ կատարելու համար: