Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում փետրվարի 3-ի ցերեկը, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ին, 5-ի գիշերը և առավոտյան սպասվում են թույլ տեղումներ:

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 3-ի ցերեկը, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 4-5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ:
Փետրվարի 3-5-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով: