ԱՊՊԱ-ի վճարների թանկացման դեմ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացրած մասնակիցներին բերման ենթարկելու հետ կապված` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ոստիկանություն։
Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, ուսումնասիրվել են բերման ենթարկելու հիմքերը, ինչպես նաև այց արդյունքների հիման վրա` ըստ առանձին դեպքերի, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 31-ին, Հանրապետության հրապարակում մի քանի վարորդներ բողոքի ակցիա իրականացրեցին՝ ընդդեմ պարտադիր ապահովագրության թանկացումների:
Հիշեցնենք, որ Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրոն հայտարարություն էր տարածել թանկացումների վերաբերյալ: