«Էդ հեքիաթները դրեք մի կողմ․ այն արհավիրքը որ եղել է մեր հետ, դա մեծ ինքնախաբեության արդյունք է»․ Արարատ Միրզոյան

Այն արհավիրքը որ եղել է մեր հետ, դա մեծ ինքնախաբեության արդյունք է։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարը սկզբում նշեց, որ այսօր ճիշտ օրն ու ճիշտ ժամանկը չէ՝ այլ հարցերին պատասխանելու համար։ Խոսելով պատերազմում կրած պարտության մասին՝ Միրզոյանը նշեց․ «Պարտավոր ենք դասեր քաղել, պարտավոր ենք զբաղվել մեր պաշտպանական հզորությունների ավելացմամաբ և բանակի առողջացմամբ, վերակենդանացմամբ, ինչպես և մնացած բոլոր պետական իսնտիտուտների։ Որևէ պետություն այլ այլընտրանք չի կարող ունենալ»։

Նա նշեց, որ չի ուզում մեկնաբանել ընդդիմության տեսակետները՝ զանազան հարցերի շուրջ։ «Խնդրում եմ՝ ընդդիմությունից հետաքրքրվեք՝ ինչպես է  եղել, որ 90-ականների վերջերից որևէ տարի գրեթե չի եղել, երբ դուք հայ-թուրքականից էիք հարցնում և հայ-թուրքական երկխոսության ուղղությամբ որևէ բանակցություն, քննարկում, նամակագրություն, կոնտակտ չլինի։ Խնդրում եմ՝ էդ հեիքաթները դրեք մի կողմ, ոչ դուք նպաստեք դրան, ոչ էլ թույլ տվեք, որ զանազան, իրենց ընդդիմադիր հռչական մարդիկ մանիպուլացնեն մարդկանց ու խաբեն։ բավական է ապրել խաբկանքի մեջ, էն արհավիրքը որ եղել է մեր հետ, դա մեծ ինքնախաբեության արդյունք է։ Պետք է ուղիղ առերեսվել իրականությանը, ուղիղ խոսել իրականության հետ ու ոչինչ չթաքցնել։ Պետք չի գնալ, բանակցել, ինչպես եղել է տարիներ շարունակ, մի բան, հետո գալ, տանը՝ զանազան լրատվամիջոցների և զանազան ամբիոններից հայտարարել բոլորովին ուրիշ բան և ուրիշ քարոզչություն առաջ տանել»,-ասաց ԱԳՆ։

Արարատ Միրզոյանը նշեց, որ այն՝ ինչ բանակցում է ինքը, Ազգային ժողովի և կառավարության հարցուպատասխանի ժամանակ շատ ուղիղ ասում է, որևէ գաղտնի բան չկա և ամեն ինչ հրապարակային է։

Խոսելով զոհվածների, նրանց ծնողների մասին՝ նա ասաց․ «Ողջ հարգանքով հանդերձ՝ մշտապես հիշելով և պատվելով զոհվածների հիշատակը, և հիշելով ու հարգելով նաև անընդհատ մտածելով զոհվածների հարազատների, ընտանիքի անդամների, ծնողների նուրբ զգացմունքների մասին, միևնույն ժամանակ պարտավորություն պիտի զգանք՝ նույն այդ զոհվածների հիշատակի համար, որովհետև նրանք զոհվել են կյանքի համար, զոհվել են, որպեսզի մյուսներն ապրեն, մեր հայրենիքի համար և ահա որքան հիշենք և հարգենք նրանց հիշատակը, այնուամենայնիվ պարտավորություն ունենք նաև հոգ տանել կենդանիների, ողջերի մասին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել