Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունվարի 19-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է 563 նոր դեպք, 5285 թեստավորում, 38 առողջացած, 2 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 348 708 դեպք, որոնցից 333 754 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 5412 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8025 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1517 է: Ընդհանուր կատարվել է 2 654 537 թեստավորում: