Պատվաստվածների շրջանում COVID-19-ի ծանր ձևերը և վերջինիս հետևանքով մահվան դեպքերը հազվադեպ են. ՀՎԿԱԿ

ԱՄՆ CDC-ի Հիվանդացության և մահացության շաբաթական հաշվետվությունում ներկայացված ուսումնասիրության համաձայն, պատվաստվածների շրջանում COVID-19-ի ծանր ձևերը և վերջինիս հետևանքով մահվան դեպքերը հազվադեպ են։

Այս մասին հայտնում են հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

  • Պատվաստված և COVID-19-ի ծանր ընթացքով անձինք ունեցել են առնվազն մեկ ռիսկի գործոն (65 և բարձր տարիք, ընկճված իմունիտետ և այլն), իսկ պատվաստված և մահացած անձանց մոտ առկա է եղել ռիսկի գործոններից ավելի քան չորսը։
  •  Պատվաստանյութի լրացուցիչ (խթանիչ) դեղաչափերը, քրոնիկ հիվանդությունների ճիշտ կառավարումը, դիմակների կրումը, սոցիալական հեռավորության պահպանումը և արդյունավետ բուժումը նվազեցնում է COVID-19-ի ծանր հետևանքների առաջացման ռիսկը։ Հղումը՝ այստեղ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել