«Հարելի՛ վարչապետ,
Ես ստացել եմ Ձեր նամակը: Որպես 2 հարևաններ, մենք պետք է աշխատենք ճանապարհներ գտնել միասին ապրելու: Ահա, թե ինչու առաջին օրվանից պարզեցինք մեր ձեռքը՝ հաստատելու համար հարաբերություններ, բացելու սահմանը և երկխոսություն սկսելու երկու երկրների և ժողովուրդների միջև»,-Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ ելույթի ժամանակ ընթերցեց ՀՀ 2-րդ նախագահ Ռուբերտ Քոչարյանի 2005 թվականի նամակից հատված, որն ուղղված էր Թուրքիայի վարչապետ Էրդողանին:
Նա նշեց, որ որևէ լրատվականում հոդված կամ հրապարակում չկա այդ մասին մինչև 2011 թվականի օգոստոսը, երբ «Վիկիլիքս» կայքը հրապարակել է դա:
«Ի՞նչ գիտեի սրա մասին հայ հանրությունը և ի՞նչ էր անում այդ ժամանակ խորհրդարանական խմբակցություն Դաշնակցությունը: Հիմա այս մարդիկ բաց երկխոսությունը քննադատում են գաղտնի լինելու համար: Խնդրում եմ այս երեսպաշտությանը վերջ տվեք»,-ասաց Ալեքսանյանը: