Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի առաջին նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց ԱԺ նախագահի լիզորությունները կատարող Հակոբ Արշակյանին:
«Հունվարի 13-ին ԱԺ նախագահը կարգադրություն է ստորագրել, որի համաձայն աշխատանքային այցով 2022 թվականի հունվարի 13-15-ը Մոսկվա գործուղել ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին և համապատասխանաբար գործուղման ծախսերի մասին է նշվում: Ռուբինյանը հանդիպել է Քըլըչի հետ: Նա ԱԺ-ի կողմից է բանակցություններ վարե՞լ, թե ինչի՞ համար է ԱԺ-ի փոխնախագահը ԱԺ-ի բյուջեի հաշվին Մոսկվա մեկնել»,-հարցրեց Մանուկյանը:
Հակոբ Արշակյանն ասաց, որ պետության կողմից բանագնաց է նշանակվել և բանագնացի գործուղման ծախսերը ևս պետությունն է հոգում:
Մանրամասները՝ տեսանյութում: