Արդարադատության նախարարությունը թանկարժեք ոգելիչ խմիչք է գնել

Արդարադատության նախարարությունը օգոստոսի 23-ին, դեկտեմբերի 1-ին և դեկտեմբերի 17-ին գնման պայմանագրեր է կնքել «Նոր Զովք» և «Արտէքսիմ» ընկերությունների հետ՝ ոգելիչ խմիչքների ձեռքբերման վերաբերյալ։

Իրավաբան.net-ը հայտնում է, որ դեկտեմբերի 17-ին «Նոր Զովքի» հետ կնքված պայմանագրով ձեռք է բերվել՝

  • «Վասպուրական» կոնյակ- 5 հատ 0,5 լիտրանոց, 15 տարեկան, հատը՝ 17 հազար 875 դրամ,
  • «Վասպուրական» կոնյակ- 3 հատ 0,7 լիտրանոց, 15 տարեկան, հատը՝ 24 հազար դրամ։

Այս գնումն ընդհանուր արժեցել է 193 հազար 650 դրամ։

Օգոստոսի 23-ին «Արտէքսիմ» ընկերությունից, նույն ինքը «Նոյան Տուն» խմիչքների մասնագիտացված խանութ-սրահից գնվել է՝

  • «Զորահ» կոնյակ-1 հատ 0,75 լիտրանոց, հատը՝ 12 հազար 900 դրամ,
  • «Մինի Նոյան տուն» փաթեթ-1 հատը 600 դրամ։

Այս գնումն ընդհանուր արժեցել է 13 հազար 500դրամ։

Դեկտեմբերի 1-ի պայմանագրով նախարարությունը նույն ընկերությունից ձեռք է բերել՝

  • «Վասպուրական» կոնյակ- 1 հատ 0,7 լիտրանոց, 15 տարեկան, հատը՝ 28 հազար 800 դրամ,
  • «Միջին Նոյան տուն» փաթեթ-1 հատը 750 դրամ։

Այս գնումն ընդհանուր արժեցել է 29 հազար 550 դրամ։

Այս երեք պայմանագրերի համար, ընդհանուր առմամբ, վճարվել է 236,700 դրամ։

Հավելենք, որ ըստ պայմանագրերի հրապարակման՝ գնումներն արվել են որպես ներկայացուցչակ ծախս, սակայն հայտնի չէ դրա հստակ նպատակը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել