Ռազմիկ Պետրոսյանի դիպլոմը կեղծ չէ. պարզաբանում

Արագածոտնի մարզպետարանից հայտնում են.

«Ի պատասխան մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում իրականացված ստուգողական գործողություններով պարզվել է, որ Հովնանյանի անվան համալսարանի կողմից ՌԱԶՄԻԿ ՎԱՂԱՐՇԱԿԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ տրված դիպլոմը կեղծ չէ, այն համարվում է մասնավոր, արտոնագրված, չհավատարմագրված ուսումնական հաստատության կողմից տրված փաստաթուղթ։

Հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելու և արհեստական լարվածություն ձևավորելու մոլուցքից, հայրենիքին անձնվիրաբար ծառայած ու ժողովրդականություն վայելող անձանց հեղինակությունը վնասելու փորձեր չկատարել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել