Պարզ էր, որ Ադրբեջանն ու Թուրքիան չէին մարսելու եվրասիական տարածաշրջանում իրենց հավակնությունների արգելակումը․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ արևելյան սահմանին առկա իրադրության և դրա մասշտաբների հնարավոր ընդլայնման հավանականությունը կհստակեցվի, եթե հայտնի դառնա, թե Ադրբեջանը սահմանագծի տարբեր հատվածներում ինչպիսի նախապատատրաստական աշխատանքներ է իրականացնում, արդյո՞ք առկա է զորքերի տեղաշարժ և զինտեխնիկայի կուտակումներ։

Այս մասին հայտնում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան հաստատեց մեր երրորդ զինծառայողի զոհվելու փաստը՝ տեղեկացնելով, որ ունենք նաև 2 վիրավոր։

Այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան չէին մարսելու եվրասիական տարածաշրջանում իրենց հավակնությունների արգելակումը՝ պարզ էր։

Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները, իրավիճակի հանգուցալուծմանը ՀԱՊԿ ակտիվ դերակատարությունը տարածաշրջանում որոշակի խմբագրումներ մտցրեցին առկա իրողություններում։

Հայաստանի իշխանությունների կեցվածքը, պարտվողական դիրքն ու զիջելու պատրաստակամությունը մեր երկիրը ռեգիոնում թույլ օղակ է դարձրել և արդյունքում նույնիսկ մեզ չվերաբերող հարցերի հանգուցալուծման պայմաններում Հայաստանը մշտապես տուժողի կարգավիճակում է»,-նշել է Տիգրան Աբրահամյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել