ՊՆ-ն վիրավորի մասին է հայտնում․ իրավիճակը սահմանին լարվել է

Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։

Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր զինծառայող Այազ Նազարով Ազեր օղլու մահվան մասին, իբր, ՀՀ զինված ուժերի գնդակոծության հետևանքով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել