Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում հունվարի 11-ի ցերեկը, 12-ին, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 13-ին, 14-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-ին թաց ձյան, 14-ին ձյան տեսքով:

Հանրապետության տարածքում`
Հունվարի 11-ի ցերեկը, 12-ի գիշերը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 12-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 13-14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-ին լեռնային և նախալեռնային, 14-ին բոլոր շրջաններում` ձյան տեսքով:
Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 14-15-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
