Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ստացել են Covid-19-ի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը։
Նախարար Վահան Քերոբյանը պատվաստվել է հայկական արտադրության «Սպուտնիկ Լայթ» բուսթեր պատվաստանյութով։
«Այսօր ստացա COVID-19-ի դեմ երրորդ` խթանիչ դեղաչափը:
Բուստեր պատվաստանյութ կարող են ստանալ այն քաղաքացիները, որոնք արդեն իսկ ունեն ամբողջական` երկու դեղաչափի պատվաստում, և երկրորդ պատվաստումից անցել է 6 ամիս:
Խթանիչ պատվաստանյութը կօգնի առավել պաշտպանված լինել և դիմայակել շրջանառվող նոր շտամերին»,-հայտնում է Անահիտ Ավանեսյանը: