Ղազախստանի նախագահն արտակարգ դրություն է հայտարարել Ալմա-Աթայի շրջանում

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանագրով հունվարի 5-ից արտակարգ դրություն է սահմանվել Ալմա-Աթայի շրջանում։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Քաղաքացիների անվտանգությանը սպառնացող իրավիճակի հետ կապված՝ հասարակական անվտանգությունն ապահովելու, օրինականությունն ու կարգը վերականգնելու, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար Ալմա-Աթայի շրջանի սահմաններում արտակարգ դրություն է սահմանվել՝ 2022 թվականի հունվարի 5-ին ժամը 12:30-ից, մինչև 2022 թվականի հունվարի 19-ը, ժամը 00:00 րոպեն: Ալմա-Աթայի շրջանում պարետային ժամ կսահմանվի»,-նշվում է հրամանագրում։

Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույցերի են դուրս եկել հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ, ինչը Էներգետիկայի նախարարությունը բացատրել է նրանով, որ հունվարի 1-ից էլեկտրոնային բորսայում գները սկսել են ձևավորվել առաջարկի և պահանջարկի հիման վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել