Կառավարությունը հունվարի 5-ի նիստին որոշում կընդունի մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած որոշման նախագծում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության նախագահի 2019 թվականի հուլիսի 12-ի N 158-Ա հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել Յուրի Վարդանի Օգանեսյանին, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանին և Ղազար Արմենի Դերմեջյանին:
Նրանց Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի № 1926-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը:
Երեքն էլ հանդես են գալիս ֆուտբոլի մինչև 21 տարեկանների Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում: