Գեղարքունիքի ոստիկանները ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել

Դեկտեմբերի 28-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Վարդենիսի և Մարտունու բաժինների ծառայողները Սևանա լճից սիգ տեսակի ձկան ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակներում Արծվանիստ գյուղի «Կարմիրավազ» կոչվող տարածքից, ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մարտունու բաժին բերման ենթարկեցին Արծվանիստ գյուղի երկու բնակչի՝ իրենց մեքենայով և մոտորանավակով հանդերձ։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Բերման ենթարկվածները մեքենայի բեռնախցիկից ներկայացրին 27 կգ ընդհանուր քաշով՝ 69 հատ սիգ և 1 իշխան տեսակի ձկներ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Հիշեցնենք, որ ձկների ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված` մինչև հունվարի 15-ը արգելվում է Սևանա լճում զբաղվել ձկնորսությամբ։ Ոստիկանությունը, համագործակցելով մյուս պատկան մարմինների հետ, իրականացնելու է հետևողական հսկողություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել