Ընտանիքի անապահովության միավորը 2022 թ.-ին կմնա անփոփոխ՝ 28.00

Կառավարության որոշմամբ սահմանվել են ընտանեկան նպաuտի, սոցիալական նպաստի, հրատապ oգնությունների նշանակման և վճարման գործընթացը 2022 թվականին կազմակերպելու իրականացնելու համար անհրաժեշտ հիմնական ցուցանիշները: Ըստ այդմ՝ առաջարկվում է անապահովության միավորը 2022 թ. սահմանել 2021 թ. համար սահմանված չափով՝ 28.00:

Միաժամանակ առաջարկվում է հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն, ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, հաշվի առնե լով ՀՀ 2022 թ. պետբյուջեով նախատեսված միջոցները: Նշված չափերը հաշվարկվել են 2021թ․հունվար-հոկտեմբեր փաստացի տվյալների հիման վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել