Է․Ս․-ն Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների ժամանակ ծառայություն է իրականացրել Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Կ․ Ա․-ի, Իջևան քաղաքի բնակիչ Ա․ Օ․-ի և ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Վ. Մ.-ի հետ և վերջինիցս տեղեկացել նրա և Տ․ Մ․-ի սիրային հարաբերությունների մասին, որի ժամանակ Վ․ Մ․-ն խոստացել է այլևս չշփվել նրա հետ: 2020 թվականի նոյեմբերի 29-ին Կ․ Ա․-ին պատկանող առանձնատանը հացկերույթի ժամանակ վերջինս հայտնել է, որ Վ․ Մ․-ն շարունակում է կապը Տ․Մ․-ի հետ և նշել որ նա իրնց խաբել է, որից հետո Է․ Ս․-ն Վ․ Մ․-ից իրենց խաբելու համար պահանջել է խոշոր չափերի 600 հազար դրամ և սպառնացել բռնություն գործադրել մերձավորների նկատմամբ: Վ․Մ․-ն վտանգ զգալով, 2020 թվականի դեկտեմբերի սկզբին Է․ Ս․-ի կողմից օգտագործվող Երևան քաղաքում գտնվող ավտոտնակում նրան է փոխանցել պահանջված 600 հազար դրամը:
Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Մ․-ից իրենց խաբելու համար նաև պահանջել են խոշոր չափերի 1․500․000 դրամ և մատնացույց անելով կացինը սպառնացել են հրաժարվելու դեպքում նախ կտրել ձեռքի երեք մատները, բռնություն գործադրել նրա մերձավորների նկատամբ, ծեծի ենթարկել նրան: Վ․ Մ․-ն վտանգ զգալով, 2020 թվականի դեկտեմբերի 31-ին վճարային տերմինալի միջոցով Է․ Ս․-ին փոխանցել է 100․000 դրամ, իսկ նրա կողմից օգտագործվող Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի 30-րդ շենքի բակում գտնվող ավտոտնակում 2021 թվականի հունվարի 21-ին Է․ Ս․-ին կանխիկ տվել է ոստիկանության քրեական ոստիկանության ծառայողների կողմից մշակված ընդհանուր 500․000 դրամ, որից անմիջապես հետո ոստիկանության քրեական ոստիկանության ծառայողները մուտք են գործել ավտոտնակ և բերման ենթարկել Է․ Ս․-ին։
Է․Ս-ն իր ընկերների հետ է սպառնացել Վ․ Մ-ին։
Է․Ս-ին, Ա․ Օ-ին և Կ․ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել։
Կ․ Ա․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը։
Նշանակվել է դատաքննության:
Ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը մնացել է անփոփոխ՝ մինչև դատաքննության ավարտը:
Առաջիկա դատական նիստի օրը նշանակված է։