Ադրբեջանի իշխանությունները այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Հայաստանին են հանձնել հինգ հայ ռազմագերիների:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ռազմագերիների հանձնումը տեղի է ունեցել պաշտոնական Բուդապեշտի միջնորդությամբ:
Նշվում է, որ խոսքը նոյեմբերի 16-ին Քելբաջարի շրջանում գերեվարված զինվորականների մասին է։ Հայկական կողմին հանձնած ռազմագերիները ՀՀ քաղաքացիներ են:
Նշվում է նաև, որ ընդհանուր առմամբ, 2021 թվականի նոյեմբերի 26-ին, դեկտեմբերի 4-ին և 19-ին Ադրբեջանը Հայաստանին է վեր դարձրել 21 գերեվարված անձի։