Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերին, 18-19-ին սպասվում են թույլ տեղումներ։
Դեկտեմբերի 21-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:
Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ին առանձին շրջաններում, 21-22-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:
Քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
