ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Քրիստինե Գրիգորյանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նիստի ժամանակ նշեց, որ Սահմանադրությունում նշված է՝ Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք:
«Սահմանադրության մեջ նշված է, որ հասարակության շրջանում պետք է հեղինակություն վայելող անձնավորություն լինի։ Ես Ձեզ առաջարկում եմ այս նիստից հետո դուրս գանք փողոց, պատահական անցորդներից յուրաքանչյուր 10-ին հարցնենք, թե ով է Քրիստինե Գրիգորյանը և Ձեզ վստահեցնում եմ, որ նրանցից որևէ մեկը նրան չի ճանաչի։ Ինչից եք Դուք ենթադրել, որ Գրիգորյանը հասարակության շրջանում հեղինակություն է վայելում և Ձեր թեկնածությունը կանգնել է նրա վրա»,-նշեց նա։
Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ եթե ինքը, Արեգնազ Մանուկյանը և Քրիստինե Գրիգորյանը դուրս գան ու քայլեն փողոցներում, շատ մարդկ կարող է չճանաչել նաև Մանուկյանին, սակայն դոա չի նշանակում, որ պատգամավորը հեղինակություն չի վայելում հասարակության մոտ։ Վարդանյանի խոսքով՝ չափելի հատկանիշները փաթեթում ներառված․ «Այն չափանիշը գնահատման ենթակա չափանիշ է և գնահատողը ԱԺ-ն է»։
Վարդանյանը նշեց նաև, որ հարցումը որևէ իրավական հիմք չունի։