Այս իշխանությունը կորցրել է իրականության զգացումը և թշնամիներ է փնտրում երկրի ներսում. Աննա Գրիգորյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վաղը` դեկտեմբերի 17-ին` ժամը 13։00-ին, հավաքվում ենք Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դիմաց, որից հետո երթով շարժվելու ենք ՀՀ դատախազություն։

Ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչները կամ պարզապես ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն քաղաքական այլ հայացքներ, ենթարկվում են բռնաճնշումների և արդյունքում հայտնվում անազատության մեջ:

Ա, այնինչ իրական թշնամին արդեն վաղուց հատել է սահմանը ու մեր սուվերեն տարածք ներխուժել:

Յուրաքանչյուրս պետք է հստակ գիտակցի, որ այս պայքարը բոլորինս է, և մենք միասին միայն կարող ենք վերջ դնել այս ապօրինի ազատազրկումների շղթային:

Միացի՛ր հավաքին, եթե դեմ ես Հայաստանում օրեցօր սաստկացող քաղաքական ճնշումներին և այլախոհների ապօրինի հետապնդումներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել