Գեղարքունիքի ՇՊԱԿ էր դիմել առողջական խնդիրներ ունեցող մի քաղաքացի: Խնդիրը կայանում էր նրանում, որ դիմումատուն մեկ և կես տարի առաջ ստացել էր վնասվածք, որի հետևանքով սահմանափակվել էր նրա աշխատունակությունը, մի քանի անգամ ենթարկվել էր վիրահատության:
Շահառուն դիմել էր տարածքային Բժշկասոցիալական Փորձաքննության Հանձնաժողով (ԲՍՓՀ)` հաշմանդամության կարգ ստանալու համար, ինչը հիմք կհանդիսանար համապատասխան թոշակի նշանակման, սակայն ստացել էր բանավոր մերժում:
Հեռուստաեթերից տեղեկանալով ՇՊԱԿ-ի գործունեության մասին` քաղաքացին դիմեց կենտրոն` հաշմանդամության կարգ ստանալու հարցում աջակցություն ստանալու նպատակով: ՇՊԱԿ-ը, ուսումնասիրելով շահառուի փաստաթղթերը, հարցում ուղղեց ԲՍՓՀ այն մասին, թե արդյոք ներկայացված բժշկական եզրակացությունների հիման վրա քաղաքացին կարող է ճանաչվել հաշմանդամ: Ստացվեց ժխտական պատասխան: ՇՊԱԿ-ը քաղաքացու անունից դիմում ուղղեց ՀՀ ԲՍՓ գործակալություն (ք. Երևան)` խնդրելով նշանակել վերափորձաքննություն: Մի քանի օր անց քաղաքացին հրավիրվեց Երևան` անցնելու վերափորձաքննություն: Արդյունքում շահառուին նշանակվեց հաշմանդամության կարգ, ինչն էլ հիմք հանդիսացավ, որպեսզի նա ստանա հաշմանդամության թոշակ:
ՇՊԱԿ-ի աջակցությամբ քաղաքացին վերականգնեց իր խախտված իրավունքը:
Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից: