Խնդրում եմ ձեր կարծիքն արտահայտել ետևյալ առաջարկների վերաբերյալ․ Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի մանկավարժներ,

խնդրում եմ ձեր կարծիքն արտահայտել որոշ առարկաների ավարտական քննություններն ավելի նպատակային և արդյունավետ դարձնելուն ուղղված հետևյալ առաջարկների վերաբերյալ.

Գրականություն առարկայի բանավոր քննությունն իրականացնել ոչ թե հարցաշարով, այլ իբրև նախագծային աշխատանք՝ նախօրոք տրված և ընտրված թեմաներից, ինչպես օրինակ՝ վերլուծել որևէ գրական ստեղծագործություն՝ համադրելով այլ ստեղծագործության հետ, տվյալ պատմական ժամանակաշրջանի հետ ևն,

Բնագիտական առարկաների քննությունն իրականացնել լաբորատոր փորձի հիման վրա՝ սկսելով այն դպրոցներից, որտեղ արդեն իսկ ստեղծված կլինեն անհրաժեշտ լաբորատոր պայմանները։
Փոփոխությանն նպատակն է՝ անգիրից անցում անել վերլուծական նախագծային աշխատանքին՝ նոր չափորոշիչների տրամաբանության մեջ, բնագիտության մասով փոփոխության նպատակն է՝ ակտիվորեն օգտագործել լաբորատորիաները, ուժեղացնել դպրոցում բնագիտական առարկաների փորձարարական բնույթը։ Իհարկե, երկրորդ մասը հնարավոր կլինի ամբողջությամբ ներդնել լաբորատոր բազան ապահովելուց հետո, որը կրթության ոլորտում սահմանված կառավարության թիրախներից մեկն է։

Եթե ունեք առաջարկներ մյուս առարկաների ավարտական քննությունների մասով, դրանք էլ կարող եք նշել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել