ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը դեկտեմբերի 13-ի խորհրդարանական ճեպազրույցին ի պատասխան լրագրողի հարցին` նշել է, որ երկրի իշխանությունը միասնական է Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման առնչությամբ:
Այս մասին հայտնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։
«Ընդդիմությունը որքան էլ փորձի քաղաքական էժան դիվիդենտների հետեւից ընկնելով տարատեսակ աննպատակ և անհեռանկարային նախագծեր ներկայացնել, բնականաբար, իշխանության դիրքորոշումն ԱԺ նախագահի վերաբերյալ չի փոխվելու»,-ասել է ԱԺ պատգամավորը: