Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը դեկտեմբերի 9-ին նոր որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2022 թվականի հիմնական միջոցառումների պլանը՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության արտակարգիրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության պետին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված պլանով նախատեսված միջոցառումների կատարումը և հսկողություն իրականացնել միջոցառումների կատարման նկատմամբ»։