Դեկտեմբերի 10-ին և 11-ին Սարուշենում ադրբեջանցիները կրակ են բացել տրակտորների ուղղությամբ

Դեկտեմբերի 10-ին և 11-ին Սարուշեն համայնքի բնակիչները Ամարասի հովտում իրենց պատկանող հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանցիներ կրակ են բացել տրակտորների ուղղությամբ։

Այս մասին տեղեկանում ենք Սարուշեն համայնքի ֆեյսբուքյան էջից։

Դեկտեմբերի 10-ի արձակված կրակահերթերի պատճարով վնասվել է տրակտորներից մեկի կողային հայելին։ Այսօր դեկտեմբերի 11-ին նշված տեղամասում նաև առաջ են եկել դեպի տրակտորիստներին, ինչի հետևանքով տրակտորներից մեկը մնացել է դաշտում ։ Բարեբախտաբար մարդկային կորուստներ և վիրավորներ չկան։

Նշենք, որ Սարուշենը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել