Հետազոտվել և բուժում է ստացել 141 դատապարտյալ և կալանավորված անձ․ ՔԿԾ

Կորոնավիրուսով պայմանավորված 01.01.2021թ-ից 10.12.2021թ-ը ներառյալ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման ինֆեկցիոն բաժանմունքում հետազոտվել և բուժում է ստացել 141 դատապարտյալ և կալանավորված անձ։

Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։

10.12.2021թ. դրությամբ բուժման գործընթացում է գտնվել 42 անձ։ Տեղեկացնում ենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում այսօր գրանցվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1967 թվականին ծնված Ա.Հ-ի կենսաբանական մահը։

Դատապարտյալի մոտ սույն թվականի նոյեմբերի 11-ին ախտորոշվել էր COVID-19, նույն օրը վերջինս տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոց: Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փարձաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել